Շաբաթ, Մայիս 25, 2013 Ժամանակը Երեւանում 15:52

Լուրեր

Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրում վանաձորցիներից

Տեքստի չափը - +
25.05.2013
Վանաձորի հանրապետական քաղաքապետ Սամվել Դարբինյանը ներողություն է խնդրել վանաձորցիներից: 

 «Հարգարժան վանաձորցիներ, հավաստում եմ, որ հինգ անգամ ժողովրդի վստահությունը շահած քաղաքապետն ամենից լավ գիտի ինչ բարձր գիտակցական մակարդակ ունի  ժողովուրդը եւ ինչպես է նա գնահատում համայնքի ղեկավարի կողմից կատարված աշխատանքը: Կրկին անգամ նշում եմ, որ մամուլին  տված իմ հեռախոսային հարցազրույցներից մեկում տեղին չի օգտագործվել բառ, որի համար հայցում եմ այն համաքաղաքացիներիս ներողամտությունը, ում ակամայից վիրավորել եմ: Վանաձորցիների նկատմամբ իմ անսահման սերն ու հարգանքը ես միշտ արտահայտել եմ գործով եւ հարազատ քաղաքի խնդիրները լուծելու վճռականությամբ», - ասված է Դարբինյանի հայտարարությունում, որը տեղադրվել է Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում:

Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Վանաձորի քաղաքապետը, պարզաբանելով հանրապետության երրորդ քաղաքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը, ասել էր, թե «դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում` ինչ է անում»:

Օրացույց

Ամենակարդացվողը