Չորեքշաբթի, Մայիս 22, 2013 Ժամանակը Երեւանում 13:49

Լուրեր

Չինաստանը ռազմական օգնություն կտրամադրի Ադրբեջանին

Տեքստի չափը - +
22.05.2013
Չինաստանը Ադրբեջանի զինված ուժերին անհատույց ռազմական օգնություն կտրամադրի:

Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, այս տարվա հունվարին երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ ստորագրված համաձայնագրի հիման վրա չինական կողմը ադրբեջանական զինված ուժերին հատկացնելու է 3 միլիոն յուանի (490 հազար դոլար) օգնություն, որի կոնկրետ տեսակները հաստատվելու են կողմերի միջեւ լրացուցիչ ստորագրվելիք արձանագրություններում:

Ադրբեջանական լրատվամիջոցը նշում է նաեւ, որ 2011 թվականին ստորագրված միջպետական արձանագրության շրջանակներում Չինաստանի պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի զինված ուժերին հատկացրել է 6 միլիոն յուանի անհատույց ռազմական օգնություն:

Օրացույց

Ամենակարդացվողը