Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը հերքում է Մաշտոցի այգում կրպակներ չտեղադրելու որոշման մասին լուրը


Երեւանի քաղաքապետի խոսնակ Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց մամուլում տարածված լուրերը, թե երեկ Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինության խորհրդի նիստում, որոշում է ընդունվել, որ Մաշտոցի այգում կրպակները չպետք է տեղադրվեն:

«Քաղաքաշինության խորհրդի նիստ քաղաքապետարանում չի եղել», - հայտարարեց Սարդարյանը:

Իսկ հարցին, թե քննարկելո՞ւ է արդյոք խորհուրդը այս հարցը, Սարդարյանը պատասխանեց. - «Քաղաքաշինության խորհրդի նիստում դրվում են հիմնականում քաղաքաշինական մեծ ծրագրեր, այս հարցը խորհրդի օրակարգում չի ընդգրկվել»:

«Քաղաքապետարանում դիրքորոշման որեւէ փոփոխություն այս պահին չկա», - եզրափակեց Սարդարյանը:

Կարլեն Ասլանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG