Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիայի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին կասեցնելու կոչ՝ ՄԱԿ-ին


Եմեն - Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի օդային հարվածի հետևանքով ավերված շենք Հուդիեդա քաղաքում, դեկտեմբեր, 2015թ․
Եմեն - Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի օդային հարվածի հետևանքով ավերված շենք Հուդիեդա քաղաքում, դեկտեմբեր, 2015թ․

Amnesty International և Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են արել ՄԱԿ-ին կասեցնել Սաուդյան Արաբիայի անդամակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, քանի դեռ Եմենում չեն դադարում խաղաղ բնակիչների սպանությունները:

2015 թվականից Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը օդային հարձակում են գործում Եմենում ապստամբների դեմ: Human Rights Watch-ի արձանագրած 69 օդային հարձակումների հետևանքով առնվազն 913 քաղաքացի է սպանվել:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեն ընդունում մեղադրանքները՝ պնդելով, որ հարձակումների թիրախները շատ զգուշորեն են ընտրվում, քաղաքացիներն էլ դրանից չեն տուժում:

ՄԱԿ-ը արդեն «սև ցուցակ» է գցել Սաուդյան Արաբիայի կոալիցիային՝ այս ամիս Եմենում երեխաների սպանության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG