Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննարկել են ղարաբաղյան գործընթացը


Լուսանկարը՝ Ղարաբաղի նախագահի կայքէջից
Լուսանկարը՝ Ղարաբաղի նախագահի կայքէջից

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր Երևանում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն «Ազատության»-ը փոխանցեց, որ հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից՝ ընդգծելով բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ Ղարաբաղի լիիրավ մասնակցությամբ:

Լեռնային Ղարաբաղի նախագահը կարևորել է հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների մշակումն ու ներդրումը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը և դրական ազդեցություն կունենա բանակցային գործընթացի հետագա ընթացքի վրա:

Հանդիպմանը մասնակցել են Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG