Մատչելիության հղումներ

Պապն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր


Ֆրանցիսկոս Պապն այսօր վաղ առավոտյան այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նրան ուղեկցում էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը։

Հռոմի Պապը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ։

Պապը Գարեգին երկրորդի հետ միասին բարեխոսական աղոթք հնչեցրեց։

Հիշեցնենք՝ 2015 թվականի ապրիլի 23-ին Հայ Առաքելական եկեղեցին սրբադասել է Մեծ Եղեռնի նահատակներին, և այսօր երկու հոգևոր առաջնորդները խնդրեցին բյուրավոր նահատակների բարեխոսությունը՝ երկու եկեղեցիների համար:

Այնուհետև Պապը շրջեց հուշահամալիրով, ջրեց իր անունից տնկված ծառը, ապա գրառում կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG