Կրթության և գիտության նախկին նախարար, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը հաստատել է Բելգիայում հարձակման ենթարկվելու մասին տեղեկությունը։
«Բելգիայի Լյուվեն քաղաքում իմ գտնվելու ընթացքում վերջին գիշերը հյուրանոցի մուտքի մոտ ենթարկվել եմ հարձակման: Բելգիական ոստիկանությունը ընթացք է տվել գործին», - Ֆեյսբուքում գրել է Աշոտյանը՝ նշելով. - «Բարեբախտաբար, ստացվեց խուսափել մեծ ֆիզիկական վնասներից, չնայած նոր տարած վիրահատությունից հետո հենակներով էի և ոչ շարժունակ»։
Նա գրել է, որ մտերիմներին և հարազատներին անհանգստություն չպատճառելու համար այս մասին մինչև Հայաստան վերադառնալը գերադասել է չբարձրաձայնել: