Մատչելիության հղումներ

ՄԻՊ. Սգո արարողություններին երեխաներին մասնակից դարձնելը անթույլատրելի է


Օմբուդսմեն Արամ Թաթոյան, արխիվ
Օմբուդսմեն Արամ Թաթոյան, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր հաղորդագրություն է տարածել երեկ երգչուհի Օֆելյա Համբարձումյանի թաղման արարողությանը երեխաների մասնակից դարձնելու փաստով։

«Մտահոգիչ է հոգեհանգստի, հուղարկավորության արարողություններին երեխաներին կազմակերպված ձևով մասնակից դարձնելու փաստը: Անթույլատրելի ենք համարում երեխաներին նման հոգեբանական ապրումներին դրդելը: Հուսով ենք, որ կարվի հնարավորը՝ հետայսու նման դեպքերը բացառելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Համացանցում տարածվել է մի լուսանկար, որտեղ մանկական երգչախումբը կանգնած է երգչուհու դագաղի դիմաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG