Մատչելիության հղումներ

Ալիևը «շատ կառուցողական» է որակում Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության դերը կառուցողական է:

«Մենք Ռուսաստանի հետ ունենք շատ կառուցողական, շատ բարեկամական հարաբերություններ… Մենք Ռուսաստանը դիտում ենք որպես ռազմավարական գործընկեր, Ռուսաստանի գործելակերպը լիովին համապատասխանում է դրան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 7-ին Բեռլինում հայտարարել է Ալիևը՝ ելույթ ունենալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի՝ որպես Մինսկի խմբի համանախագահի դերը «շատ կառուցողական է», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG