Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը ուղերձ է հղել Բունդեսթագի նախագահին


Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտ
Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ուղերձ է հղել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին:

Ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի մեր գործընկերներին` մարդկության դեմ կատարված ծանրագույն հանցագործություններից մեկին՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը, ճշմարտացի ու արժանապատիվ հայացքով նայելու և այն ճանաչող ու դատապարտող բանաձև ընդունելու համար: Այդ փաստաթուղթը ոչ միայն հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, այլև ծանրակշիռ ներդրում պատմական ճշմարտության վերականգնմանը և աշխարհում նման ոճրագործությունների կրկնությունը կանխելուն ուղղված միջազգային գործընթացներում»:

«Գերմանիան հերթական անգամ ապացուցեց, որ հավատարիմ է համամարդկային արժեքներին, ճշմարտությանը և բարոյականությանը, որոնք առաջնային պայման են ժողովուրդների խաղաղ համակեցության համար: Ընդունված բանաձևը լուրջ ազդակ կլինի Թուրքիայի համար` խիզախություն ունենալու առերեսվել սեփական անցյալի հետ», - Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Լամերտին գրել է Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG