Մատչելիության հղումներ

ՀԾԿՀ-ն ընդունեց գազի գինը նվազեցնելու որոշումը


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) այսօրվա որոշմամբ մինչև 10 հազար խորանարդ մետր գազ ծախսող սպառողների համար գազի սակագինը իջեցվեց 9.3 դրամով։

Արդեն հուլիսի 1-ից սպառողները 1 խորանարդ մետր գազի դիմաց 156 դրամի փոխարեն կվճարեն 146 դրամ։

Հիշեցնենք, Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ` ապրիլի 1-ից Հայաստան առաքվող գազի գինը սահմանին նվազել է 15 դոլարով՝ 1000 խմ-ի դիմաց 165-ից դառնալով 150 դոլար, ինչի հետ էլ կապված է այս փոփոխությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG