Ռուսական զորքերը գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Վիննիցայի, Ժիտոմիրի և այլ մարզերի վրա։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ արձակվել է ընդհանուր առմամբ 155 անօդաչու թռչող սարք, որոնցից 110-ը հաջողվել է խոցել։