Կառավարությունը պատրաստվում է առաջին փուլով կրճատել 797 ծառայողական մեքենա։ Այդ մասին այսօր հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։
Կառավարության նիստի մեկնարկին Հարությունյանը հայտնեց նաև, որ այդ կրճատումը չի տարածվում Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և Քննչական կոմիտեի, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության վրա։
Մանրամասներն՝ ավելի ուշ