Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 19-ին կմեկնի Փարիզ:
Պաշտոնական այցի ժամանակ, ըստ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության, նախատեսվում է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հարցերի քննարկում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոյի և եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի հետ: