Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ-ն հայտնում է Մարտակերտի և Թալիշի ուղղությամբ ինտենսիվ արկակոծման մասին


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ ժամը 17:00-ից սկսած, Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը սկսել է տարբեր տրամաչափի ականանետերից արկակոծման ենթարկել Պաշտպանության բանակի մարտական հենակետերը:

Հատկապես ինտենսիվ կրակոցներ են արձանագրվել առաջնային գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններում, որոնց ընթացքում հակառակորդը 82 միլիմետրանոց ականանետերից արձակել է 116 արկ, ասված է հաղորդագրությունում։

«Հատկանշական է, որ հակառակորդը, իր սովորության համաձայն, շտապել է շփման գծում իրադրությունն ապակայունացնելու իր քայլերը բարդել ղարաբաղյան կողմի վրա, ինչը իրականությանը չի համապատասխանում: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանում են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում` թիրախ ընտրելով բացառապես հակառակորդի կրակակետերը»,- նաև հայտարարում է Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG