Մատչելիության հղումներ

Թալիշի մոտ ԵԱՀԿ ուժեղացված դիտարկումը հրադադարի խախտումներ չի արձանագրել


Լեռնային Ղարաբաղ - ԼՂ ՊԲ տանկը Թալիշ գյուղում, ապրիլ, 2016թ․
Լեռնային Ղարաբաղ - ԼՂ ՊԲ տանկը Թալիշ գյուղում, ապրիլ, 2016թ․

Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այսօր ԵԱՀԿ-ի առաքելությունը Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ:

ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը դիտարկումն իրականացրել է Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերից։

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG