Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Հայաստան


Ալան Միլի, արխիվ
Ալան Միլի, արխիվ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողներ բրիտանացի Ալան Միլին և իտալացի Ջուզեպպե Գալատին մայիսի 11-ին երկօրյա այցով կժամանեն Հայաստան։

ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, համազեկուցողները Հայաստանի ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների իրականացման դիտարկում կանցկացնեն։ Նրանց ուշադրության կենտրոնում կլինեն, մասնավորապես, սահմանադրական փոփոխություններին, ընտրական բարեփոխումներին և կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցերը։

Համազեկուցողները Երևանում կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ինչպես նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանին և Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին։

ԵԽԽՎ-ի համազեկուցողները հանդիպումներ կունենան նաև Ազգային ժողովի խմբակցությունների, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG