Մատչելիության հղումներ

Զոհված զինծառայողի մարմինը հանձնվել է հայկական կողմին


Լեռնային Ղարաբաղի գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը տեղեկացրել է, որ ապրիլի սկզբին ռազմական գործողությունների հետևանքով զոհված և ադրբեջանական կողմի մոտ հայտնված հայ զինծառայողի մարմինը հանձնվել է հայկական կողմին:

«Ապրիլի 20-ին ժամը 16․00-ին համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը», - ասված է հանձնաժողովի կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG