Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն այցելել են ՊԲ զորամաս


Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորում է Սերժ Սարգսյանին,18-ը ապրիլի, 2016թ.
Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորում է Սերժ Սարգսյանին,18-ը ապրիլի, 2016թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր այցելել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկը և պարգևատրել ապրիլի 2-ից 5-ը ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը պաշտպանելիս արիություն ցուցաբերած զինվորներին։

Նախագահները նաև այցելել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ և ծանոթացել վիրավորների առողջական վիճակին։

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն իրենց երախտագիտություն են հայտնել Պաշտպանության բանակի զինվորներին և նրանց մաղթել շուտափույթ ապաքինում։

Սերժ Սարգսյանի այցը Լեռնային Ղարաբաղ շարունակվում է։

Սիսակ Գաբրիելյան, Ստեփանակերտից

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG