Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի ԱԳ փոխնախարարները Երևանում կքննարկեն գործունեության համակարգմանն առնչվող հարցեր


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ԱԳ փոխնախարարներն ապրիլի 19-ին Երևանում կքննարկեն արտաքին քաղաքական գործունեության համակարգման հետ կապված հարցեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը կմասնակցի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը, իսկ խորհրդակցությունը կնախագահի Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Կոնսուլտացիաների ընթացքում նախատեսվում Է քննարկել ՀԱՊԿ-ի մի քանի հայեցակարգային փաստաթղթեր, ինչպես նաև կազմակերպության անդամ պետությունների արտաքին քաղաքական գործունեության համակարգման հարցերը»,- ըստ «Արմենպրես»-ի, նշված է ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG