Մատչելիության հղումներ

Հակառակորդի կրակոցից ԼՂ ՊԲ զինծառայող է զոհվել


Ապրիլի 14-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ-ի զինծառայող, 1970թ. ծնված Համլետ Այվազի Հաջոյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG