Մատչելիության հղումներ

Բորդյուժա․ Ղարաբաղում սրացումը հղի է Կովկասում խոշոր հակամարտությամբ


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա

Պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու ռազմական գործողությունները և անել ամեն ինչ, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը չընդարձակվի, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումը կարող է խոշոր հակամարտության հանգեցնել Կովկասում»,- ՌԻԱ-ի փոխանցմամբ՝ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը․- «Այդ իսկ պատճառով առաջնորդնորդները՝ առաջին հերթին Ադրբեջանի, պետք է հասկանա»:

Բորդյուժայի խոսքով՝ Ղարաբաղում ճգնաժամի կարգավորմանը նպաստելու համար ՀԱՊԿ-ը մասնակցում է իր քաղաքական ներուժի միջոցով: «Այսօր մենք պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկենք, որպեսզի այդ հակամարտությունը չընդարձակվի, որպեսզի այն դադարեցվի, և դադարեցվեն մարտական գործողությունները, կրակոցները»,- ընդգծել է Բորդյուժան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG