Մատչելիության հղումներ

Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ․ Թբիլիսին պետք է միջնորդի դեր ստանձնի Երևանի և Բաքվի միջև


Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ Վախթանգ Կապանաձե, արխիվ
Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ Վախթանգ Կապանաձե, արխիվ

Վրաստանը պետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի դեր ստանձնի՝ օգնելու դադարեցնել դիմակայությունը Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն:

«Եթե դա հնարավոր է, մենք պետք է միջնորդի դեր ստանձնենք: Մենք այն երկրներից ենք, որ երկու երկրների հետ լավ հարաբերություններ ունի», - ասել է Կապանաձեն «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում:

«Սպուտնիկ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԶՈւ ԳՇ պետը հույս է հայտնել, որ կողմերը կանցնեն հակամարտության կարգավորման հանդարտ և խաղաղ փուլ, և ընդգծել է, որ վրացական կողմը ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրադարձություններին:

Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախարար Դավիթ Բաքրաձեն, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ հակամարտության կարգավորումը կարևոր է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG