Մատչելիության հղումներ

Նախագահը պարգևատրել է «Փյունիկ» հիմնադրամի ղեկավարներին


Սերժ Սարգսյանը պարգևատրում է Լևոն Սարգսյանին
Սերժ Սարգսյանը պարգևատրում է Լևոն Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև բարեգործական ակտիվ գործունեության համար, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի գործադիր մարմնի և հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներին, մի շարք անհատ բարերարների այսօր պարգևատրել է պետական բարձր պարգևներով:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Լևոն Սարգսյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Շահե-Հակոբ Կարամանուկյանը: Երախտագիտության մեդալի են արժանացել բարերար Սարգիս Կազանչյանը, Վիգեն Չանփարջին, Արթին Վարդանյանը և Արուշ Եսայանը, հայտնում է նախագահի պաշտոնական կայքը:

ՀՀ Նախագահի նստավայրում երեկոյան տեղի ունեցած պարգևատրման արարողությանը Սերժ Սարգսյանն ասել է, որ հիմնադրամը անցած տարիների ընթացքում տարբեր ոլորտներում բարեգործական բազմաթիվ ծրագրերի իրականցման նպատակով զգալի միջոցներ է ներդրել, որն արդեն մոտենում է հարյուր միլիոն ԱՄՆ դոլարի սահմանին:

Սերժ Սարգսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել «Փյունիկ»-ի համահիմնադիր, բարերար Գաբրիել Չենբերջյանին՝ պետության զարգացմանն ուղղված ծրագրերին անձնական միջոցներից կատարած հատկացումների, նվիրվածության և մշտապես հայրենիքին օգտակար լինելու պատրաստակամության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG