Միացյալ Նահանգները Հյուսիսային Կորեային հորդորել է չսրել իրավիճակը տարածաշրջանում:
Փհենյանը հերթական բալիստիկ հրթիռներն է արձակել, ինչի կապակցությամբ դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
Նա հայտարարել է, որ Ճապոնիան բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի հետ՝ համաձայնեցված պատասխան տալու հարցով: