Կառավարությունն այսօր որոշում է ընդունել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի քաղաքացիություն ստացած անձանց զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին:
Ըստ հիմնավորման, Երևանի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանի թիվ 2 մասնաշենքի և Կոտայքի մարզի Աբովյանի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի բնակիչներն են դիմել Պետական գույքի կառավարման վարչություն` իրենց զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու խնդրանքով: