Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովին (ԱՊՀ ՄԽՎ) կից անվտանգության ոլորտի և նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցության օրենսդրության ներդաշնակեցման հարցերի միացյալ հանձնաժողովի և ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին:
Ազգային ժողովի փոխնախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում են Շարմազանովի հանդիպումները ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: