Մատչելիության հղումներ

Սպանություն Լոռիում. հարուցվել է քրեական գործ


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ այսօր ժամը 02.00-ին, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղի ճանապարհին տղամարդու դի է հայտնաբերվել:

«Դեպքի վայրի զննությամբ՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհից շուրջ 300 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է Վահագնի գյուղի բնակիչ, 1972 թվականին ծնված Ն. Քոչինյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով», - ասված է հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ այսօր հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «սպանություն» և «ապօրինի զենք»:

«Մշակվել է քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, ձեռնարկվում են լայնածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու համար: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG