ՆԱՏՕ-ն չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացին: Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ափաթուրայը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ քննարկել է հակամարտության առնչությամբ տվյալ պահին ձևավորված իրավիճակը:
«ՆԱՏՕ-ն իր դիրքորոշումն ունի տվյալ հարցով: Իրավիճակը շփման գծում անհանգստություն է հարուցում: Դա բարդ իրավիճակ է: Դաշինքը համարում է, որ կողմերը պետք է աշխատեն խաղաղ կարգավորման գործընթացի վրա: Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ մենք սատարում ենք Մինսկի խմբին և հակամարտության կարգավորումը փոխադարձ համաձայնության սկզբունքների հիման վրա», - հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան պաշտոնյան: