Մատչելիության հղումներ

Պորոշենկոն Մյունխենում խստորեն քննադատել է Պուտինին


Պետրո Պորոշենկոն ելույթ է ունենում Մյունխենի համաժողովում, 13-ը փետրվարի, 2016թ․
Պետրո Պորոշենկոն ելույթ է ունենում Մյունխենի համաժողովում, 13-ը փետրվարի, 2016թ․

«Պարոն Պուտին, սա քաղաքացիական պատերազմ չէ Ուկրաինայում, սա ձեր ագրեսիան է: Դա ձեր զինվորներն են, որ մտել են իմ երկիր»,- Մյունխենի համաժողովում հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին էլ հարցի առնչությամբ ասել է, թե Ռուսաստանը պարզ ընտրության առջև է կանգնած՝ «կա՛մ իրականացնել Մինսկի համաձայնությունը, կա՛մ պատժամիջոցները կշարունակվեն»: Իսկ Սիրիայում կրակի դադարեցման հետ կապված՝ Քերրին ասել է, թե շատ կարևոր է, որ Ռուսաստանը «փոխի թիրախները»: ԱՄՆ-ի պետքարտուղարը Ռուսաստանին կոչ է արել «համաձայնել աշխատել այդ ուղղությամբ»:

Մյունխենի համաժողովում, «Նորմանդական ֆորմատ»-ի շրջանակում քննարկվել են Ուկրաինայի արևելյան շրջաններում տիրող իրավիճակն ու Մինսկի համաձայնությունների իրականացման հետ կապված հարցերը: Հանդիպմանը մասնակցել են Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի արտգործնախարարներն ու ֆրանսիացի բարձրաստիճան մի դիվանագետ:

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ասել է, թե որոշ առաջընթաց է արձանագրվել, մասնավորապես՝ այն հարցում, թե ինչպես պետք է անցկացվեն ընտրությունները ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող արևելյան շրջաններում: Միաժամանակ, Շտայնմայերը նշել է, որ հակամարտության կարգավորումից կողմերը դեռ շատ հեռու են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG