Մատչելիության հղումներ

Նախագահը կխոսի Սահմանադրության փոփոխությունների կենսագործման մասին. Վլադիմիր Հակոբյան


ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը Tert.am–ի հետ զրույցում հերքել է մամուլում տարածված տեղեկությունները, թե այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունենալու ՀՀԿ–ՀՅԴ կուսակցությունների համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։

Հարցին՝ ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ այսօր Նախագահի նստավայրում նախատեսվում է ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, Վլադիմիր Հակոբյանը պատասխանել է՝ «Ոչ, այսօր նման բան չի նախատեսվում»:

Tert.am–ի ճշտող հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են երեկոյան նախագահական նստավայր հրավիրվել երկրի բարձրաստիճան պաշտոնյաները, Նախագահի խոսնակը պատասխանել է․ - «Հանդիպում իսկապես լինելու է, որի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Նախագահի նստավայրում հյուրընկալելու է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: ՀՀ Նախագահը հանդես է գալու ելույթով, սակայն այն ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին է, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG