Մատչելիության հղումներ

Ուկրաինան կարգելի ևս 15 ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակումը


Ուկրաինան փետրվարի 15-ից կարգելի ևս 15 ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակումը, այդ թվում՝ Совершенно Секретно-ի, Кухня ТВ-ի, Авто плюс-ի, Боец-ի, Шансон ТВ-ի и Наука 2.0-ի։

Ուկրաինայի հեռուստառադիոընկերության Ազգային խորհրդի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, պատճառը գովազդի մասին օրենքի խախտումն է և այդ հեռուստաընկերությունների եթերում ուկրաինական «սև ցուցակում» ընդգրկված անձանց հայտնությունը։

Ռուսաստանյան ալիքների զգալի մասի հեռարձակումը Ուկրաինայում արգելվեց 2014 գարնանը։ Արգելքի տակ են հայտնվել նաև ֆիլմեր, որոնք «փառաբանում են ռուսաստանյան զինուժն ու հատուկ ծառայությունների գործուղությունները»։

Ուկրաինական կառավարությունը փակել է եթերը նաև ռուսաստանցի այն մշակութային գործիչների համար, ովքեր աջակցում են Կրեմլի գործողություններին ընդդեմ Ուկրաինայի, մասնավորապես՝ Ղրիմի անօրինական բռնակցմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG