Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարում է պաշտոնը լքելու մասին


Լորան Ֆաբիուս
Լորան Ֆաբիուս

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը չորեքշաբթի օրը հայտարարել է պաշտոնը լքելու մասին։

Արտգործնախարարի խոսքով, նման որոշում է կայացվել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնած տեղափոխումների արդյունքում, որի մասին նախագահը պատրաստվում է հայտարարել առաջիկա օրերին։

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Օլանդը մտադիր է 2017 թվականի նախագահական ընտրություններից առաջ փոխել իր թիմը։

Ֆաբիուսը լրագրողներին տեղեկացրել է, որ կառավարությունում փոխատեղումների նախապատրաստությունները շարունակվել են մի քանի ամիս և արդյունքների մասին կհայտարարվի հաջորդ շաբաթվա ընթացքում։

Այս փոփոխությունները տեղի են ունենում Օլանդի վարկանիշի շեշտակի անկման և Սոցիալիստական կուսակցության ներսում առկա դժգոհությունների ֆոնին։

Ֆաբիուսը գլխավորելու է Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը։ Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, Ֆաբիուսի նախկին աթոռը կարող է զբաղեցնել նախկին վարչապետ Ժան-Մարկ Էրոն կամ շրջակա միջավայրի նախարար Սեգոլեն Ռուայալը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG