Մատչելիության հղումներ

«Ռոսնեֆտ»-ի ղեկավարն առաջարկում է կրճատել նավթի արդյունահանումը


«Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինը փետրվարի 10-ին Լոնդոնում հայտարարել է, թե նավթի գների անկումը կասեցնելու համար խոշոր նավթարդյունահանողները պետք է օրական առնվազն 1 միլիոն բարելով կրճատեն նավթի արդյունահանումը։

«Նման համակարգված կրճատումը թույլ կտա շուկան բերել ողջամիտ գնային մակարդակի», - նշել է ռուսաստանյան խոշորագույն նավթարդյունահանող ընկերության ղեկավարը։

Համաշխարհային շուկայում նավթի գները անցյալ տարվա համեմատ ավելի քան 70 տոկոս անկում են ապրել՝ հասնելով մեկ բարելի դիմաց 30 դոլարի մակարդակին։

Ավելի վաղ Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) խոշորագույն նավթ արդյունահանողը՝ Սաուդյան Արաբիան, պատրաստակամություն էր հայտնել օրական մինչև 1 միլիոն բարելով կրճատել նավթի արդյունահանումը, եթե նախաձեռնությանը միանան ՕՊԵԿ-ին չանդամակցող խոշոր արդյունահանող երկրները, մասնավորապես՝ Ռուսաստանը: Սակայն Ռուսաստանը, Իրանը և Իրաքը հրաժարվել են կրճատել արդյունահանման ծավալները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG