Մատչելիության հղումներ

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ


Ջոն Բաս, արխիվ
Ջոն Բաս, արխիվ

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասը երեկ հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ թուրք պաշտոնյաները Անկարայի մտահոգությունն են հայտնել ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիի երեկվա հայտարարության վերաբերյալ։

Ջոն Քիրբին հայտարարել էր, թե Վաշինգտոնը «Ժողովրդի պաշտպանության միավորում» կազմակերպությանը չի համարում ահաբեկչական միավորում: «Վաշինգտոնն օգնում է այս կուսակցությանը Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում», - ասել էր ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակը։

Անկարան, մինչդեռ «Ժողովրդի պաշտպանության միավորում» կազմակերպությանը դիտարկում է որպես Քրդական բանվորական կուսակցության (PKK) ճյուղավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG