Մատչելիության հղումներ

Բելառուսում մարդու իրավունքների իրավիճակի հարցում «փոփոխություններ չկան»


ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միկլոշ Հարաշտի
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միկլոշ Հարաշտի

Բելառուսում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միկլոշ Հարաշտին հայտարարել է, որ այդ երկրի նախագահի հոկտեմբերյան ընտրություններից ի վեր որևէ փոփոխություններ չեն իրականացվել։

«Ցավոք, մարդու իրավունքների ծանր իրավիճակն այդ երկրում մնում է անփոփոխ»,- փետրվարի 9-ին հայտարարել է Հարաշտին.- «Իշխանությունները չեն դադարեցրել համակարգային հետապնդումները այն անձանց նկատմամբ, ովքեր փորձում էին կյանքի կոչել իրենց քաղաքական, քաղաքացիական և այլ իրավունքները, չնայած ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների մասնակի չեղարկմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG