Մատչելիության հղումներ

Հայաստանն ու և Շվեդիան կշարունակեն «բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը»


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմն այսօր հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Նալբանդյան իր խոսքում մասնավորապես նշել է, որ Վալստրյոմի հետ շարունակել են երկխոսությունը երկկողմ օրակարգի, տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ, անդրադարձել առևտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային, առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին:

«Պայմանավորվեցինք շարունակել բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, պարբերական դարձնել երկու արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունները` համագործակցության առավել խորացման նպատակով: Որպես երկկողմ գործակցության զարգացման կարևոր դաշտ առանձնացրինք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Իհարկե, անդրադարձանք Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին: Կարևորեցինք ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ձեռքբերման շուրջ մեկնարկած բանակցությունները», - ասել է Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարը Վալստրյոմին ներկայացրել է Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված Հայաստանի և եռանախագահող երկրների համատեղ ջանքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG