Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 5600 կրակոց


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 տիպի նռնականետից, ինչպես նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 5600 կրակոց:

ԼՂ ՊՆ-ի փոխանցմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը՝ շարունակելով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, պատասխան քայլերի դիմում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG