Մատչելիության հղումներ

Ռուսական ռազմակայանը հետախուզական քիմիական 4 նոր մեքենա է ստացել


Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումը շաբաթասկզբին համալրվել է հետախուզական քիմիական 4 արդիական մեքենաներով (РХМ-6):

Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ РХМ-6 զրահամեքենաները ստեղծվել են БТР-80-ի բազայի վրա և հագեցված են իրադրության հետազոտման ու սպառնալիքների որոնման հատուկ սարքավորումներով, որոնք թույլ են տալիս բացահայտել քիմիական կամ կենսաբանական հարձակման, ռադիացիոն վարակման նշանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG