Բուժման նպատակով ԱՄՆ մեկնելու կապակցությամբ այսօր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Միացյալ Նահանգների դեսպանատանը հանդիպել է դեսպան Ռիչարդ Միլզի հետ:
Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանում և տարածաշրջանում ընթացող իրադարձությունների շուրջ: