Մատչելիության հղումներ

Հակառակորդի կողմից երկու հայ զինծառայողի սպանության փաստով քրգործ է հարուցվել


Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից երկու հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ, փոխանցում է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«2015 թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ շարքայիններ Աղասի Արսենի Գրիգորյանը և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը: Հրազենային վիրավորումներ են ստացել և զինվորական հոսպիտալ տեղափոխվել մի շարք զինծառայողներ, որոնց վիճակը գնահատվում է ծանր», - ասված է հաղորդագրությունում:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «կազմակերպված խմբի կողմից, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու նպատակով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու, երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու» դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG