Մատչելիության հղումներ

2րդ նախագահի գրասենյակը մտահոգություն է հայտնել հանրաքվեի լեգիտիմությոան առնչությամբ


Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը կարծիք է հայտնել, որ՝ «տարբեր քաղաքական կուսակցությունների, հասարակական շարժումների, դիտորդների և լրատվամիջոցների կողմից արձանագրված կոպիտ խախտումների համատարած բնույթը հասարակական ընկալման մեջ հանրաքվեի արդյունքները զրկում է լեգիտիմությունից»:

Ընտրախախտումների վերաբերյալ 2-րդ նախագահի ոչ պաշտոնական էջում հրապարակված հարցին ի պատասխան Սողոմոնյանը կարծիք է հայտնել, որ «տեղի ունեցածը դժվար թե կարելի է անվանել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ժողովրդի կամարտահայտում»:

«Այդպիսի ընկալման հետևանքները հղի են երկրի ապագայի համար բազմաթիվ վտանգներով», - նաև հայտարարել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG