Մատչելիության հղումներ

Պահեստազորի մայորը ձերբակալվել է Ադրբեջանին տվյալներ փոխանցելու համար


Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր, 1977 թվականին ծնված Գարիկ Խաչիկի Մարությանը։

«Մարությանը, երկար տարիներ զբաղեցնելով Հայաստանի պաշտպանության նախարարության տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ», - ասված է ԱԱԾ-ի հաղորդագրությունում:

Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և Գարիկ Մարությանին առաջադրվել է մեղադրանք պետական դավաճանության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG