Մատչելիության հղումներ

Եվրասիական հիմնադրամի խորհուրդը Երևանում նիստ է անցկացնում


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի անդամներին՝ Ռուսաստանի ֆինանսների նախարար, հիմնադրամի խորհրդի նախագահ Անտոն Սիլուանովի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարիչ, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Երևանում անցկացվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի 24-րդ նիստը: Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ խորհրդի երևանյան առաջին նիստը կնշանավորվի իր արդյունավետությամբ, միաժամանակ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին՝ ծանոթանալու Հայաստանին, նրա զարգացման հնարավորություններին և ներկայիս տնտեսական վիճակին:

Նախագահը նշել է, որ Հայաստանի համագործակցությունը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի շրջանակում հաջողությամբ զարգանում է, և այդ առումով վկայակոչել է այս տարի հիմնադրամի միջոցների կառավարչի՝ Եվրասիական զարգացման բանկի հետ ստորագրված միանգամից երեք համաձայնագրերը: Նա վստահություն է հայտնել, որ հիմնադրամի միջոցների ֆինանսավորման հաշվին Հայաստանում հեռանկարային ներդումային և ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, անկասկած, կնպաստի երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերի զարգացմանն ու ընդհանուր առմամբ սոցիալ-տնտեսական առաջընթացին:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ միջպետական և ազգային խոշոր ներդրումային նախագծերի իրականացումը թույլ կտա ավելի ամրապնդել Հայաստանի և հիմնադրամի անդամ մյուս պետությունների միջև ինտեգրացիոն կապերը: Անդրադարձ է եղել համագործակցության հետագա զարգացման հեռանկարին և առաջնահերթ ուղղություններին, համաշխարհային տնտեսական ներկայիս զարգացումներին ու առկա մարտահրավերներին, որոնց դիմակայելը, հանդիպման մասնակիցների համոզմամբ, միասին շատ ավելի դյուրին կլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG