Մատչելիության հղումներ

Փլուզում Լեոյի փողոցում


Նոյեմբերի 29-ին, ժամը 11.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեոյի փողոցի տներից մեկի պատից քարեր են պոկվել և ընկել, առկա է պատի ամբողջական փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն, տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մասամբ փլուզվել է Լեոյի փողոցի Ա. Ա.-ին պատկանող տան (կառուցվել է 1920-ական թթ.) արտաքին պատը (5 քմ). ամբողջությամբ փակվել է փողոցի երկու այլ տներ տանող միակ ճանապարհը:

Դեպքի վայրում են գտնվել Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցները, ովքեր իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG