Մատչելիության հղումներ

Բրյուսելի Մեծ մզկիթից տարհանել են հավատացյալներին


Բելգիա - Ոստիկանությունը, հրշեջ մեքենաները և «շտապօգնությունը» շրջապատում են Մեծ մզկիթը՝ այնտեղ սպիտակ փոշով կասկածելի ծրարի հայտնաբերումից հետո, Բրյուսել, 26-ը նոյեմբերի, 2015թ․
Բելգիա - Ոստիկանությունը, հրշեջ մեքենաները և «շտապօգնությունը» շրջապատում են Մեծ մզկիթը՝ այնտեղ սպիտակ փոշով կասկածելի ծրարի հայտնաբերումից հետո, Բրյուսել, 26-ը նոյեմբերի, 2015թ․

Բրյուսելի ամենամեծ մզկիթից հավատացյալներին տարհանել են այն բանից հետո, երբ անվտանգության ծառայությունը սպիտակ փոշով լցված կասկածելի ծրար է հայտնաբերել։

Բելգիայում անվտանգության ապահովման խիստ միջոցառումներ են իրականացվում։

Փարիզի ահաբեկչական գրոհից մի քանի օր անց Բելգիայում իր գոյության մասին է հայտնել նախկինում անհայտ մի խմբավորում, որն իրեն անվանում է «Քրիստոնեական պետություն» և սպառնում է գրոհել մզկիթները։

Բելգիայում բնակվում է մոտ կես միլիոն մահմեդական։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG