Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԵԶԲ վարչության նախագահին


Լուսանկարը՝ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը կարևորել է Եվրասիական զարգացման բանկի հետ համագործակցության խորացումը և ընդլայնումը:

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել նաև Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի գործունեությունը Հայաստանում՝ հիմնադրամի հետ հաջողված համագործակցության արդյունք համարելով «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն. 4-րդ փուլ» նախագծի ֆինանսավորման համար 150 միլիոն ԱՄՆ դոլարի կնքված համաձայնագիրը։

Հովիկ Աբրահամյանը կարևորել է «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի համար նախատեսվող 40 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային վարկային համաձայնագրերի այսօր նախատեսվող ստորագրումը:

Դմիտրի Պանկինն իր հերթին արդյունավետ և հաջողված է համարել փոխգործակցությունը և նշել, որ Եվրասիական զարգացման բանկը այսուհետ ևս պատրաստ է Հայաստանի հետ շարունակել ակտիվ գործակցությունը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի կառավարության և Եվրասիական զարգացման բանկի միջև գործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG