Մատչելիության հղումներ

Նախագահը Բուրաբայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահականի լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահականի լրատվականի

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բուրաբայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստը նախագահել է հյուրընկալող երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում նախագահները քննարկել և ընդունել են համագործակցության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ստորագրել շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման 70-ամյակի առիթով հայտարարությունը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հայտարարությունը, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի 30-րդ տարելիցի կապակցությամբ դիմումը: Նիստում հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության ապահովման խնդիրներին և կարևորվել այդ ոլորտում փոխգործակցությունը:

ԱՊՀ պետությունների ղեկավարները ստորագրել են իրավապահ ոլորտի, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ուղղությամբ մի շարք միջազգային պայմանագրեր:

Խորհրդի նիստում ընդունվել են նաև մինչև 2020 թվականի Ռազմական համագործակցության հայեցակարգը, 2016-2020 թվականների արտաքին սահմանների սահմանային անվտանգության ամրապնդման հարցում համագործակցության ծրագիրը, հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորմանն ուղղվող ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ և այլ գերատեսչությունների խմբավորման կազմում ներառվող կազմավորումների ցանկը:

Համագործակցության մասնակից պետությունների նախագահների ուշադրության կենտրոնում են եղել նաև հումանիտար ոլորտում գործակցության խորացման հարցերը: Կողմերը որոշել են «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» ծրագիրն իրականացնել Թուրքմենստանում՝ այդ երկրի Դաշողուզ քաղաքը հայտարարելով ԱՊՀ-ի 2016 թվականի մշակութային մայրաքաղաք:

Որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովն անցկացնել 2016 թվականի սեպտեմբերի 16-ին, Ղրղըզստանում: ԱՊՀ նախագահությունը 2016 թվականին փոխանցվել է Ղրղըզստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG