Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը


Հայ զինվորները մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորները մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Հոկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 միլիմետրանոց ականանետից (2 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG