Մատչելիության հղումներ

ԱՊՀ վերահսկիչ մարմինների ղեկավարները հավաքվել են Երևանում


Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյան, արխիվ
Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյան, արխիվ

Այսօր Երևանում աշխատանքներն է սկսել ԱՊՀ-ի երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 15-րդ նստաշրջանը, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի և Տաջիկստանի բարձրագույն վերահսկիչ մարմինների ներկայացուցիչները:

Հայաստանի վերահսկիչ պալատի մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն, նստաշրջանի թեման է «Պետական աուդիտը` որպես պետական ծրագրերի արդյունավետության բարձրացման գործիք»:

Նստաշրջանի մեկնարկին Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ստանձնել է խորհրդի նախագահությունը: Նա ողջունել է մասնակիցներին, նշել, որ նստաշրջանի անցկացումը համընկել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, և խնդրել ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Քննարկումների արդյունքում նստաշրջանի մասնակիցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ըստ որի` վերահսկողական աշխատանքներում պետք է ցուցաբերել հստակ հետևողականություն, էական ուշադրություն դարձնել բացասական երևույթների պատճառահետևանքային կապերին, իսկ հետևողական վերահսկողությունը պետք է նպաստի արդյունքային ցուցանիշների ապահովմանը:

Նստաշրջանի ընթացքում պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նստաշրջանը շարունակվելու է հոկտեմբերի 8-ին և 9-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG